Քաղաքական

«Հայաստան» խմբակցությունը կմասնակցի՞ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին

«Հայաստան» խմբակցությունը կմասնակցի՞ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին

ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն այսօր չի մասնակցի ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին. Radar Armenia-ի հետ զրույցում ասաց պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Նույն խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանից փորձեցինք ճշտել՝ երեկ հայտարարությունների ժամին խորհրդարանում ներկա գտնվելը վկայու՞մ է, որ «Հայաստան» խմբակցությունն այսուհետ ներկա կգտնվի լիագումար նիստերին։ Ընդդիմադիր գործիչը, սակայն, վերահաստատեց նախկինում արված հայտարարությունը՝ իրենք խորհրդարան գնալու են բացառապես իրենց օրակարգով. «Օրվա իշխանությունը ժողովրդի գոյատևման խնդիրը խորացնում է ամեն օր, և մենք գնալու ենք նախորոշած ճանապարհով, իսկ երեկ հայտարարությունների ժամին մասնակցությունը դրա դրսևորումներից մեկն էր։ Մենք գնացել ենք, և դա բացառապես այդ օրակարգին էր վերաբերում։ Ես տնտեսական անվտանգության նոր խորացող սպառնալիքների և այդ ոլորտների ակնհայտ ձախողումների մասին եմ խոսել»։

Հիշեցնենք, որ ընդդիմադիր մյուս՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունը մասնակցել է ԱԺ նիստերին և դեմ քվեարկել ներկայացված նախագծերին։

Հայկ Մագոյան


Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական