Քաղաքական

Դատախազությունն ուսումնասիրում է Վիգեն Սարգսյանի կողմից ԱՄՆ-ում $2 մլն-ով առանձնատուն գնելու տեղեկությունը

Դատախազությունն ուսումնասիրում է Վիգեն Սարգսյանի կողմից ԱՄՆ-ում $2 մլն-ով առանձնատուն գնելու տեղեկությունը

ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի կողմից ԱՄՆ-ում $2 մլն-ով առանձնատուն գնելու մասին ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի հրապարակած տեղեկանքը. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանից։

Վերջինս, սակայն, այլ մանրամասներ չհայտնեց։

Հիշեցնենք՝ Արման Բաբաջանյանը տեղեկանք էր հրապարակել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի կողմից ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Բելմոնտ քաղաքում 2 մլն․ 50 հզ․ դոլարով առանձնատուն ձեռք բերելու մասին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական