Քաղաքական

ՀՀ ԱԺ պատգամավորները հանդիպել են Կանադայի խորհրդարանի պատգամավոր, ԱԳ քարտուղարի հետ

ՀՀ ԱԺ պատգամավորները հանդիպել են Կանադայի խորհրդարանի պատգամավոր, ԱԳ քարտուղարի հետ

Շարունակվում են ՀՀ ԱԺ պատվիրակության հանդիպումները Կանադայի խորհրդարանում։ Այս մասին հայտնում է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը։ 

«Այսօր հանդիպեցինք խորհրդարանի պատգամավոր, արտաքին գործերի քարտուղար Ռոբերտ Օլիֆանթին։ Հանդիպման ընթացքում պարոն Օլիֆանթը շատ բարձր գնահատեց 2018թ խաղաղ հեղափոխությունը և դրանից հետո մեկնարկած երկրի ժողովրդավարացման գործընթացները և հայտնեց Կանադայի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել ժողովրդավարական բարեփոխումներին։

Այս համատեքստում մեջբերեցի երեկվա՝ Կանադայի Ներկայացուցիչների պալատի խոսնակի հետ հանդիպումից մի դրվագ, որտեղ պարոն խոսնակը նշել էր, որ Կանադան, որպես ժողովրդավարական երկիր, պարտավոր է աջակցել ժողովրդավարական Հայաստանին՝ իր տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանության հարցում, այլապես այն խնդիրը, որն ունի Հայաստանը, վաղը կարող է ունենալ Կանադան։

Բարձր գնահատեցինք Կանադայում մեկնարկած գործընթացները՝ Հայաստանում դեսպանատուն բացելու ուղղությամբ, և այդ համատեքստում Կանադացի գործընկերն արձանագրեց, որ նաև դեսպանատան բացմամբ Կանադան ուղերձ է հղում աշխարհին, որ դրանով պաշտպանում է հայկական ժողովրդավարությունը։

Զրույց ծավալվեց նաև ադրբեջանական վերջին ագրեսիայի, ադրբեջանական հակահումանիստական և վայրագ շարունակական գործողությունների և օրակարգային այլ կարևոր հարցերի շուրջ»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական