Քաղաքական

ԵԱՀԿ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներն այցելել են Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածներ

ԵԱՀԿ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներն այցելել են Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածներ

Հոկտեմբերի 25-ին ԵԱՀԿ փաստահավաք առաքելության ներկայացուցիչները՝ գնդապետ Ռոբերտ Արկադիուս Տկաչուկի գլխավորությամբ, այցելել են Վարդենիսի համայնքապետարան, այնուհետև ԵԱՀԿ փաստահավաք աշխատանքային խումբը եղել է 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած Կուտական, Սոթք, Վերին Շորժա, Այրք և Նորաբակ բնակավայրերում։

Ինչպես հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից, ԵԱՀԿ փաստահավաք առաքելության ներկայացուցիչները տեղում ծանոթացել են թշնամու ագրեսիվ գործողությունների հետևանքներին և մարզի սահմանային հատվածներում ու բնակավայրերում տիրող իրավիճակին։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական