Քաղաքական

Պատգամավորները իտալացի վելուծաբաններին ներկայացրել են Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները

Պատգամավորները իտալացի վելուծաբաններին ներկայացրել են Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը և խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը հոկտեմբերի 24-ին հյուրընկալել են Իտալիայից ժամանած ԶԼՄ ներկայացուցիչների, վելուծաբանների և քաղաքագետների:

Խմբի՝ մեր երկիր այցի նպատակն է ծանոթանալ տարածաշրջանային զարգացումներին, մասնավորապես, Հայաստանի, Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին և իտալալեզու տարբեր հարթակներում ներկայացնել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող իրավիճակն ու քաղաքական գործընթացները:

Հայ խորհրդարանականները հյուրերին են փոխանցել մանրամասն տեղեկություններ ներկա իրավիճակի վերաբերյալ: Պատգամավորներն անընդունելի են համարել ադրբեջանական ագրեսիան ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ և կարևորել միջազգային հասցեական արձագանքն այդ հարցում: Կարևորվել է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և պահվող այլ անձանց անհապաղ վերադարձը:

Ներկայացվել են նաև Հայաստանի արտաքին քաղաքական դիրքորոշումները համաշխարհային և տարածաշրջանային գործընթացների վերաբերյալ: Քննարկվել են տարածաշրջանի անվտանգային խնդիրներն ու մարտահրավերները:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական