Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Թվիթերի իր էջում գրել է․
«Հայաստանում կարևոր հանդիպում եմ ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Հարավային Կովկասի անվտանգության, Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման հարցերով:
Հյուսիս-հարավ տարանցիկ երթուղու ամրապնդումը, երկու երկրների միջև առևտրի և զբոսաշրջության զարգացումը մեր առաջնահերթությունն են։ Դրան էր ուղղված Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացումը»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին և նրա գլխավորած պատվիրակությանը: