Քաղաքական

Կապանում բացվեց իրանական հյուպատոսությունը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Կապանում բացվեց իրանական հյուպատոսությունը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը համատեղ ազդարարեցին Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոսության բացումը։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշեց, թե հայ-իրանական բազմադարյա և բարիդրացիական հարաբերությունների պատմության մեջ սա նշանավոր օր է. «Իրանի գլխավոր հյուպատոսության հիմնումն ու արդյունավետ գործունեությունը նոր որակ կհաղորդեն երկու երկրների առանձնահատուկ հարաբերություններին, կխթանեն երկկողմ փոխգործակցությունն ու կնպաստեն հայ-իրանական կապերի զարգացմանը:

Հատկանշական է, որ այս կարևոր միջոցառումը տեղի է ունենում ՀՀ-ի և ԻԻՀ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարում:

Անցած 30 տարիներին մեր անցած ուղին նշանավորվել է ռազմավարական բնույթ ունեցող հարաբերությունները եղբայրության և սերտ գործընկերության ոգով զարգացնելու մեր անկեղծ մղումով»:

Նախարարի խոսքով, հետայսու ևս կներդրվեն անհրաժեշտ ջանքեր ապագա փոխշահավետ համագործակցությունն ավելի խորացնելու և ամրապնդելու համար. «Ուզում եմ հավաստիացնել, որ Հայաստանում խորապես ընկալում և բարձր են գնահատում մեր երկրի ողնաշարը հանդիսացող այս հատվածում՝ Սյունիքի մարզում, գլխավոր հյուպատոսություն բացելու Իրանի իշխանությունների որոշումը»։ 

Հանդիսավոր արարողությունից հետո երկու երկրների ԱԳ նախարարները հյուպատոսարանում առանձնազրույց ունեցան։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական