Քաղաքական

Սուրեն Պապիկյանի աշխատանքային այցը Հնդկաստան ավարտվել է

Սուրեն Պապիկյանի աշխատանքային այցը Հնդկաստան ավարտվել է

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի աշխատանքային այցը Հնդկաստան ավարտվել է. այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Հիշեցնենք՝ ՀՀ պաշտպանության նախարարը աշխատանքային այցով գտնվում էր Հնդկաստանում։ Աշխատանքային այցի շրջանակում նախարարը հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Շրի Ռաջնաթ Սինկհի հետ:

Սուրեն Պապիկյանը նաև այցելել է Գանդինագար քաղաքում բացված DEFEXPO ցուցահանդես, մասնակցել է «Հնդկական օվկիանոսի տարածաշրջան և գործընկերներ» ձևաչափով պաշտպանության նախարարների համաժողովին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական