Քաղաքական

ԵԱՏՄ-ի կայացման գործընթացում մենք զգալի հաջողությունների ենք հասել. Նիկոլ Փաշինյան

ԵԱՏՄ-ի կայացման գործընթացում մենք զգալի հաջողությունների ենք հասել. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հայտարարել է, որ չնայած աշխարհում քաղաքական լարվածությանը և ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակին՝ ԵԱՏՄ-ն հետևողականորեն իրականացնում է ինտեգրացիոն օրակարգը՝ խորացնելով անդամ երկրների միջև համագործակցությունը։ 

Նրա խոսքով, այս տարի կարելի է արձանագրել դրական արդյունքների և փոխադարձ առևտրի միտումների առկայություն. «ԵԱՏՄ-ի կայացման գործընթացում մենք զգալի հաջողությունների ենք հասել»։ 

Վարչապետը հայտարարել է, թե ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը 2022 թվականի հունվար-օգոստոսին հասել է 2,8 մլրդ դոլարի՝ 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 74 տոկոսով. «Հայաստանից արտահանումը կրկնապատկվել է, իսկ ներմուծումն աճել է 58%-ով»։

Փաշինյանը նաև անդրադարձել է էներգետիկ ոլորտին։ Նրա խոսքով, այս հարցում Հայաստանը պատրաստ է կառուցողական երկխոսության՝ հիմնված փոխըմբռնման վրա. «Հաշվի առնելով միության անդամ բոլոր երկրների շահերը, կարգավորելու գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին միջազգային պայմանագրի նախագծի որոշ դրույթներ, որոնց իրականացումը թույլ կտա անդամ պետություններին ամբողջությամբ օգտվել գազի ընդհանուր շուկայի առավելություններից։ Հակառակ դեպքում, ԵԱՏՄ անդամ երկրները չեն կարողանա օգտագործել գազի ընդհանուր շուկայի ներուժը մինչև երկկողմ համաձայնագրերի ավարտը։ Սա շատ զգայուն թեմա է, և մենք բոլորս գնային հորիզոնում ըմբռնման կարիք ունենք, գոնե միջնաժամկետ հեռանկարում»։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական