Ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը նպաստում է նրան, որպեսզի ԵԱՏՄ երկրներից արտադրողները ակտիվորեն զբաղեցնեն ընդհանուր շուկայում ազատված տեղերը. հայտարարել է ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ Եվրասիական միջկառավարական խորհրդի պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։
Նրա խոսքով. «Մեր արտադրողները կարող են շուկայում ազատված տեղերը զբաղեցնել, ինչն էլ հիմա անում են։ Առաջին հերթին դա պետք է անեն բարձր տեխնոլոգիական և գիտական արդյունաբերության ոլորտներում, առավել ևս, որ Եվրասիական տնտեսական միության իրավական բազան դրան նպաստում է»։
Միշուստինը նաև ասել է, որ ԵԱՏՄ-ն պատրաստ է համագործակցել այլ պետությունների և տարածաշրջանային միավորումների հետ, որոնց թիվը միայն աճում է. «Պետք է ավելի ակտիվ նման համախոհներին ձգել»։