Իրանական կողմն ամբողջությամբ դեմ է, որպեսզի տարածաշրջանում՝ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի տարածքում ներկա լինեն օտարերկրյա ներկայացուցիչներ։ Մեզ համար կարևոր է ներքին ներկայացուցիչների գործունեությունը։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ կայացած համատեղ ասուլիսի ժամանակ։
»Իրանական կողմը տարածաշրջանում պատմական սահմանների ցանկացած փոփոխություն չի ընդունելու, դա մեր «կարմիր գիծն է», և կձեռնարկենք բոլոր քայլերը, դա կանխելու համար»,- ասել է ԻԻՀ ԱԳ նախարարը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Իրանի պաշտոնական ղեկավարների հետ հանդիպմանը նշել է, որ աշխարհագրական և սահմանային փոփոխություններ տարածաշրջանում չեն հետապնդում և չեն ցանկանում իրականացնել։
«Մենք այս առումով համապատասխան զգուշացումներ ենք տվել։ Իրանը հնարավորություն ունի դիմակայելու և խոչընդոտելու ցանկացած նման գաղափարի իրականացում»,- ասել է Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։