Գերմանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը հանդիպել է Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական խմբակցության արտաքին հարաբերությունների հարցերով խոսնակ Նիլս Շմիդի հետ:
«Լավ զրույց՝ Գերմանիայում Հայաստանի դեսպան Վիկտոր Ենգիբարյանի հետ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության վերջին սրման և Եվրամիության մոնիթորինգային առաքելության կարևորության մասին: Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների միջոցով Հայաստանի տարածքի և սահմանների խախտումը որևէ կերպ արդարացված չէ»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է պատգամավորը: