Քաղաքական

«Թող դիմեն, ՍԴ-ն քննի՝ շահերի բախում կա՞, թե՞ չէ». ԿԸՀ մամուլի քարտուղար

«Թող դիմեն, ՍԴ-ն քննի՝ շահերի բախում կա՞, թե՞ չէ». ԿԸՀ մամուլի քարտուղար

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները պատրաստվում են դիմել Սահմանադրական դատարան՝ վիճարկելու ՔՊ-ական նախկին պատգամավոր Վահագն Հովակիմյանի ընտրությունը ԿԸՀ նախագահ պաշտոնում։

Radar Armenia-ի հետ զրույցում ԿԸՀ-ի մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանը, մեկնաբանելով ընդդիմադիր պատգամավորների նախաձեռնությունը, ասաց. «Մեկնաբանություն չկա, թող դիմեն, ՍԴ-ն քննի՝ շահերի բախում կա՞, թե՞ չէ: Պարոն Հովակիմյանը ընտրվելուց հետո մի քանի անգամ էդ թեմայով խոսել է, ուրիշ ավելացնելու բան չկա այս պահին»։

Հայկ Մագոյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական