Քաղաքական

Հատուկ ծառայություններում պետք է կարողանանք արձանագրել աշխատավարձի կրկնապատկում. Նիկոլ Փաշինյան

Հատուկ ծառայություններում պետք է կարողանանք արձանագրել աշխատավարձի կրկնապատկում. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Ներքին գործերի նախարարության ձևավորման հարցում մոտ ենք վերջնական որոշումների կայացմանը: 

Նրա խոսքով. «Արդեն լիարժեք ձևակերպված ծրագիր ունենք: Թերևս պիտի անցնենք այդ ծրագրի իրականացմանը: Նաև բուն ոստիկանության բարեփոխումների գործընթացն ենք մեկնարկել»։

Վարչապետը հայտարարել է, որ առաջիկա նպատակների մեջ առաջնահերթություն է ոստիկանության, ԱԱԾ-ի, ՓԾ-ի, ՊՊԾ-ի նոր ստանդարտների հաստատումը։ Ըստ նրա. «Ստանդարտի մեջ նկատի ունենք նաև աշխատավարձը: Ես խնդիր եմ ձևակերպել, որ այս փոփոխությունների արդյունքում բյուջետավորման խնդիրը լուծվի»:

Փաշինյանը նշել է, թե այդ բոլոր հատուկ ծառայություններում, որոնց գործունեությունը կապված է անվտանգության հետ, պետք է առաջիկա տարիներին կարողանանք արձանագրել աշխատավարձի կրկնապատկում։ «Դա ինքնաբերաբար տեղի չի ունենալու, այլ ատեստավորման գործընթացի միջոցով, որ համոզված լինենք՝ բարձր աշխատավարձ ստացող հատուկ ծառայությունների ներկայացուցիչները համապատասխանում են մեր ակնկալինքերին»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական