ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության աշխատանքի մեկնարկը:
Կառավարության նիստում նա նշեց, թե 40 հոգուց կազմված հիմնական խումբը առաջիկայում կժամանի Հայաստան։
Նրա խոսքով. «Ի սկզբանե պլանավորված էր, որ 2 ամիս պետք է աշխատի դիտորդական առաքելությունը: Եւ մեր փորձագիտական դաշտում կարծիքներ են հնչում, որ պետք է երկարաձգել դիտորդական առաքելության ժամկետը, այն դարձնել մշտական։ Ես համոզված չեմ դրանում, բայց ամեն դեպքում մի թեմա է, որ մեր հանրության և փորձագիտական շրջանակներում քննարկվում է։ Եթե տեսնենք նման հնարավորություն և անհրաժեշտություն, չենք բացառում, որ ավելի խորը կուսումնասիրենք խնդիրը»: