Փոլ Կրեկորյանն այսօր ընտրվել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ՝ դառնալով այդ պաշտոնն ստանձնած առաջին ամերիկահայը։
Կրեկորյանը փոխարինում է քաղխորհրդի նախկին նախագահ Նուրի Մարտինեսին, ով ստիպված եղավ հեռանալ պաշտոնից, քանի որ բացահայտված տեսանյութում քաղաքին վերաբերող գործընթացները քննարկելիս խորհրդի մյուս երկու անդամների հետ արել էր ռասիստական արտահայտություններ։
Կրեկորյանին անմիջապես հանձնարարվել է աղմկահարույց շրջանում ղեկավարել քաղխորհուրդը, իսկ խորհրդի անդամներ Քեվին դե Լեոնը և Ժիլ Զեդիլոն սկանդալային տեսանյութի հրապարակումից հետո մինչ օրս շարունակում են մնալ հրաժարական տալու սպառնալիքի առաջ։
Քաղաքապետ Էրիկ Գարսետին բարձր է գնահատել Փոլ Կրեկորյանի ընտրությունը. «Փոլը նվիրված և բարեխիղճ ղեկավար է, ով կարող է խելամիտ, համագործակցային և արդյունավետ մոտեցում ցուցաբերել ցավալի պահին, երբ լոսանջելեսցին քաղաքային խորհրդում արժանի է հուսալի ղեկավարության։ Վստահ եմ, որ նա կկազմի ղեկավար թիմ»։