Քաղաքական

Կարևոր է նոր նախաձեռնությանը սատարելը. Նորվեգիայի ԱԳ նախարար

Կարևոր է նոր նախաձեռնությանը սատարելը. Նորվեգիայի ԱԳ նախարար

Նորվեգիայի ԱԳ նախարար Աննիկեն Հյութֆիլդտը պատասխանել է ադրբեջանական ագրեսիայի դեմ Հայաստանին Արեւմուտքի հնարավոր աջակցության մասին հարցին։

Radar Armenia-ն նախարարին հարցրել է. «Հարավային Կովկասում նախկինում գործող անվտանգության ճարտապարետությունը զգալիորեն խաթարվել է, ինչն անմիջական ռիսկեր է ստեղծել Հայաստանի համար, որի տարածքային ամբողջականությունը փաստացի խախտված է Ադրբեջանի կողմից։ Արդյո՞ք Արևմուտքը ռեալ ու գործնական մեխանիզմներ ունի, որով կարող է աջակցել Հայաստանին ադրբեջանական ագրեսիայի դեմ։ Նկատի ունեմ` բացի կոչերից ու հայտարարություններից, որոնք, ինչպես փորձը ցույց է տալիս, միշտ չէ, որ ազդում են Բաքվի վրա, կա՞ այլ գործիքակազմ և դրա կիրառության պատրաստակամություն»։

Ի պատասխան Հյութֆիլդտը նշել է. «Նորվեգիայի նման երկիրը նախընտրում է ԵԱՀԿ պես կազմակերպությունների և ՄԱԿ-ի շրջանակներում համագործակցել, ուստի այս հարցերով քննարկման կարևոր ուղղությունը ԵԽ-ն է։ Մենք որպես շատ կարևոր հարց, այն բարձրացրել ենք այս տարի սեպտեմբերի 15-ին։ Նորվեգիան ԵՄ անդամ չէ, սակայն շատ ակտիվ է ԵԱՀԿ շրջանակներում և Մինսկի խմբում։ Շատ ուրախ ենք այն դրական ներգրավվածության համար, որ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համանախագահները ցույց են տալիս։ Ուստի մենք պատրաստակամ ենք, և կարևոր է, որ սատարենք նոր նախաձեռնությանը։ Սատար ենք կանգնած ԵԱՀԿ-ում հակամարտության հանգուցալուծման հետ կապված առաջարկներին, որոնք ներկայացվել են ԵԱՀԿ-ին՝ գնահատման համար»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական