Քաղաքական

Պահանջում են անձեռնմխելիությունից զրկել դատավորին

Պահանջում են անձեռնմխելիությունից զրկել դատավորին

Ըստ լրատվամիջոցների` դատախազությունը պահանջում է անձեռնմխելիությունից զրկել դատավոր Արուսյակ Ալեքսանյանին, և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն ստանալու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ։ 

Մեկնաբանությունների համար Radar Armenia-ն դիմեց ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղից փոխանցեցին. «Նախաքննության գաղտնիությունը, դատական իշխանության ու դատավորի հեղինակությունը պահպանելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ միջնորդության բովանդակությունը և դատավորին անհատականացնող տվյալները հրապարակման ենթակա չեն»:

Նշենք, որ այս տարվա հունիսին Արուսյակ Ալեքսանյանը հայտարարեց դատավորների միությունից դուրս գալու մասին, իսկ թե ինչ պատճառաբանությամբ, նա չէր հստակեցրել։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական