Քաղաքական

Նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է Հայաստանի հյուրանոցների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

Նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է Հայաստանի հյուրանոցների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

Նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է Հայաստանի հյուրանոցների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ։ 
 
Քննարկման ընթացքում  ասոցիացիայի անդամները  ներկայացրել են հյուրանոցային ոլորտի վիճակը վերջին տարիներին և ներկայում, ոլորտի զարգացման իրենց տեսլականը, կարևորել են հարկային բարեփոխումների և որակավորման համակարգի ներդրման անհրաժեշտությունը։ 

Նախարարն իր խոսքում տեղեկացրել է, որ զբոսաշրջային բրենդինգի մեջ առանձնացվել են չորս կարևոր ուղղություններ` բնություն, արկածային և մշակութային զբոսաշրջություն և գաստրոտուրիզմ։ Նա նաև անդրադարձել է  Հայաստանի զբոսաշրջային ճանաչելիության և մրցունակության մակարդակի բարձրացման ուղղությամբ կատարվող աշխատանքներին, որոնք կնպաստեն նաև հյուրանոցային ոլորտի զարգացմանը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական