Քաղաքական

Հոկտեմբերի 18-ին Հայաստան կայցելի Նորվեգիայի ԱԳ նախարարը

Հոկտեմբերի 18-ին Հայաստան կայցելի Նորվեգիայի ԱԳ նախարարը

Հոկտեմբերի 18-ին աշխատանքային այցով Հայաստանում է գտնվելու Նորվեգիայի ԱԳ նախարար Աննիկեն Հյութֆիլդտը:

Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Նորվեգիայի ԱԳ նախարարների հանդիպումը:

Այցի շրջանակներում Նորվեգիայի ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա նաև ՀՀ վարչապետի և ԱԺ նախագահի հետ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական