Քաղաքական

ԱՄՆ կոնգրեսականները կհանդիպեն Նիկոլ Փաշինյանի հետ

ԱՄՆ կոնգրեսականները կհանդիպեն Նիկոլ Փաշինյանի հետ

ԱՄՆ կոնգրեսականների ներկայացուցչական պատվիրակությունը վաղը կժամանի Հայաստան. այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը՝ հավելելով, որ նրանք կհանդիպեն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և խորհրդարանի մշտական հանձնաժողովների հետ:

Խաչատրյանի խոսքով՝ կոնգրեսականները հանդիպելու են նաև խորհրդարանական ընդդիմության հետ։

Radar Armenia-ի տեղեկություններով՝ ԱՄՆ կոնգրեսականները հանդիպելու են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Հանդիպումներից հետո պատվիրակությունը մամուլի ասուլիսով հանդես կգա։

Անցած շաբաթ հայտնել էինք, որ Հայաստան է ժամանելու ԱՄՆ կոնգրեսականների նոր խումբ։

Հայկ Մագոյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական