Քաղաքական

Կարո՞ղ է ՀԱՊԿ-ն է տարածաշրջանից դուրս եկել, մեզ չեն ասում, որ տրամադրություններս չգցենք. ԱԺ նախագահ

Կարո՞ղ է ՀԱՊԿ-ն է տարածաշրջանից դուրս եկել, մեզ չեն ասում, որ տրամադրություններս չգցենք. ԱԺ նախագահ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հիշեցրել է՝ Ռուսաստանը մինչ օրս չի արձագանքել նրան, որ Ադրբեջանը չի ստորագրել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների մանդատը։ 

Նա անդրադարձել է վերջին մոսկովյան այցին՝ տեղեկացնելով. «Ռուսաստանը ասել է, որ կակտիվանա տարածաշրջանում, սպասում ենք։ Խոսակցություն կա, որ ես քննադատել եմ ՀԱՊԿ-ին, այո, քննադատել եմ։ Մեզ ասում են՝ կարո՞ղ է Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գա, իսկ մենք պատասխանում ենք՝ կարո՞ղ է ՀԱՊԿ-ն է տարածաշրջանից դուրս եկել, մեզ չեն ասում, որ տրամադրություններս չգցենք»։

Ալեն Սիմոնյանը պնդել է, որ իշխանությունը չի սահմանափակվի երկրի անվտանգությունը պահպանելու լծակները օգտագործելուց, որովհետև ամեն րոպե կարող է տարածաշրջանում իրավիճակ փոխվել։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական