Քաղաքական

ԱԽ քարտուղարը Շվեյցարիայի խորհրդարանի պատվիրակությանը ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքները

ԱԽ քարտուղարը Շվեյցարիայի խորհրդարանի պատվիրակությանը ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքները

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է Շվեյցարիայի խորհրդարանի պատվիրակության հետ:

«Պատվիրակության կազմում էին հայ-շվեյցարական բարեկամության խմբի անդամ Շտեֆան Մյուլեր Ալտերմատը, դաշնային պատգամավոր Միշել Մատերը, ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Ռոզենկրացը և հայ-շվեյցարական բարեկամության խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը:

Ներկայացրել եմ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին ագրեսիան և դրա հետևանքները: Ընդգծել եմ, որ Ադրբեջանի այս գործողությունները նաև հարձակում է ուղղված Հայաստանի ժողովրդավարությանը:

Շտեֆան Մյուլեր Ալտերմատն ընդգծել, որ Շվեյցարիան հաստատակամ է նպաստելու Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը: Այս համատեքստում պարոն Մյուեր Ալտերմատը բարձր է գնահատել Հայաստանում անցկացված խորհրդարանական և համայնքային ժողովրդավարական ընտրությունները:

Հանդիպման շրջանակներում նաև քննարկել ենք ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, ներառյալ՝ տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարներն ու հնարավորությունները»,- տեղեկացրել է նա ֆեյսբուքի իր էջում:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական