Քաղաքական

Արցախի Ազգային ժողովի նախագահը հանդիպել է Ժիրայր Սէֆիլյանին և Գարեգին Չուգասզյանին

Արցախի Ազգային ժողովի նախագահը հանդիպել է Ժիրայր Սէֆիլյանին և Գարեգին Չուգասզյանին

«Ազգային ժողովրդական բևեռը» հաղորդագրություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է.

«Ս.թ. հոկտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի և Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամներ Ժիրայր Սէֆիլյանի և Գարեգին Չուգասզյանի հանդիպումը:  

Կողմերը համաձայնեցին, որ Արցախի եւ արցախահայության անվտանգության եւ Հայաստանի Հանրապետության անվտանգության խնդիրները անքակտելի միասնություն են ներկայացնում և նրանց հակադրումը կեղծ պնդում է։

Ա. Թովմասյանը շեշտեց համայն հայության միացյալ դիրքորոշման կարևորությունը այս հարցում։ 
Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամները նշեցին Արցախում արևմտյան խաղաղապահ եւ հումանիտար ներկայության ապահովման գոյաբանական կարևորությունը՝ Արցախի եւ արցախահայության անվտանգության համար հին աշխարհակարգի փլուզման եւ նորի կառուցման պայմաններում»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական