Քաղաքական

Երեք բուհերի շենքերը պահպանվելու են, տեղափոխություն չի լինելու. Դումանյան

Երեք բուհերի շենքերը պահպանվելու են, տեղափոխություն չի լինելու. Դումանյան

Երեք բուհեի շենքերը պահպանվելու են, բոլորը մնալու են այնտեղ, որտեղ մնում են, ոչ մի տեղափոխություն չի լինելու։ Այս մասին Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում հայտնել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

Նշենք, որ Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողները արդեն երկու օր բողոքում են նախարարության՝ բուհերը միավորելու որոշման դեմ։

«Կրթության որակի բարձրացման միտում ունի այս ամենը: Որևէ հաստիք չի կրճատվում, այս ամենի արդյունքում միայն, գուցե, 2 ռեկտորի հաստիք պակաս լինի: Եթե 3 բուհ միավորվի, պարզ է՝ 3 ռեկտոր չի կարող լինել»,- ասել է Դումանյանը:

Հարցին՝ երեք բուհերի միավորման պարագայում մեկ ռեկտոը կկարողանա՞ ղեկավարել և համակարգել ողջ աշխատանքը, Դումանյանը ասաց․ «Իհարկե կկարողանա, ինչ խնդիր կա, ի վերջո բուհի հիմնական խնդիրը որակյալ կրթություն տալն է, իսկ դա ռեկտորը չի անում, ռեկտորը կրթություն մատուցող չի»։

Դումանյանը անդրադարձել է միավորված բուհերի անվան ընտրության հարցին և նշել. «Շրջանառվող նախագծով մենք առաջարկել ենք «Կրթական գիտությունների ինստիտուտ» անվանումը, քննարկելու տեղեր կան, լավագույն տարբերակը կքննակվի և կընտրվի»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական