Հայաստանի և Ադրբեջանի սահմանի սահմանազատման հարցում մեր դիրքորոշումն այն է, որ այս գործընթացը պետք է իրականացվի առանց կանխորոշված պայմանների։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Այստեղ ամենակարևորը սկզբնական դրույթների սահմանումն է, որոնց հիման վրա ընթանալու են բանակցությունները։ Ադրբեջանի և Հայաստանի միջև 1000 կմ-ից ավելի չդելիմիտացված սահմանի մասին է խոսքը, և այս սահմանի մի մասը գրեթե 30 տարի գտնվում էր հայկական վերահսկողության տակ։
Բանակցությունների ընթացքում ադրբեջանական կողմը բարձրացրել է նաև Ղազախի շրջանի յոթ և Նախիջևանի մեկ գյուղի հարցը, որոնք դեռ օկուպացված են»,- ասել է Հաջիևը։
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ մինչև տարեվերջ կկնքվի խաղաղության պայմանագիր և տեղի կունենա դելիմիտացիա։