Քաղաքական

Ատեստավորում անցած զինվորականների աշխատավարձը կբարձրանա (ՏԵԱՍՆՅՈՒԹ)

Ատեստավորում անցած զինվորականների աշխատավարձը կբարձրանա (ՏԵԱՍՆՅՈՒԹ)

Ատեստավորում անցած պայմանագրային զինծառայողների աշխատավարձը կբարձրանա։ Կառավարության նիստում հաստատվեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներում փոփոխությունների նախագիծը։

Ըստ այդմ, կառավարությունը նախատեսում է պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով անմիջականորեն մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների համար հավելավճար սահմանել: 

Խոսելով նախագծի մասին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Ատեստավորում անցած զինվորականների աշխատավարձը կբարձրանա: Նրանք, ովքեր չեն անցնի ատեստավորումը, կշարունակեն աշխատել հին աշխատավարձով և կունենան հետագայում ատեստավորումն անցնելու հնարավորություն»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական