Քաղաքական

Կիևում Հայաստանի դեսպանությունը շարունակում է իր աշխատանքը

Կիևում Հայաստանի դեսպանությունը շարունակում է իր աշխատանքը

Կիևում Հայաստանի դեսպանությունը շարունակում է իր աշխատանքը. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանից։

Հունանյանից տեղեկացանք, որ Կիևի հրթիռակոծումից հետո ՀՀ դեսպանատան շենքը չի վնասվել. «Դիվանագիտական առաքելությունը շարունակում է աշխատել՝ միաժամանակ ձեռնարկելով անհրաժեշտ և մատչելի միջոցներ՝ անվտանգության ապահովման համար»։

Հիշեցնենք՝ երեկ Ռուսաստանը հրթիռակոծել էր Կիևն ու Ուկրաինայի մյուս քաղաքները։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական