Քաղաքական

ԱԺ պատվիրակությունը հանդիպել է ՌԴ ԴԺ Պետդումայի խմբակցությունների ներկայացուցիչներին

ԱԺ պատվիրակությունը հանդիպել է ՌԴ ԴԺ Պետդումայի խմբակցությունների ներկայացուցիչներին

ՌԴ պաշտոնական այցի շրջանակում ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի առաջարկով Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն այսօր և վաղը հանդիպումներ է ունենալու Պետական դումայի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների հետ: Հայ պատվիրակները հանդիպել են «ՌԴ կոմունիստական կուսակցություն» խմբակցության ներկայացուցիչների հետ: Քննարկվել են հայ-ռուսական համագործակցության օրակարգին առնչվող հարցեր:

Հանդիպում է եղել «Նոր մարդիկ» կուսակցության խմբակցության հետ: Քննարկվել են ՀԱՊԿ-ի գործունեությանը վերաբերող հարցեր, Հայաստանում ՌԴ քաղաքացիների կեցությանն առնչվող խնդիրների շրջանակը: Մանրամասներ են ներկայացվել 44-օրյա պատերազմի և այս պահին ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանական ԶՈւ-ի գործողությունների մասին:

«Արդար Ռուսաստան-հանուն ճշմարտության» և Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունների խմբակցությունների հետ հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել անվտանգային խնդիրներին, քննարկվել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին առնչվող հարցեր:

Վաղը՝ հոկտեմբերի 11-ին, հանդիպում է նախատեսված իշխող «Միացյալ Ռուսաստան» կուսակցության խմբակցության ներկայացուցիչների հետ: ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն այցի շրջանակում  Ալեքսանդրովյան այգում ծաղկեպսակ և ծաղիկներ է դրել Անհայտ զինվորի հիշատակին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական