Քաղաքական

ՀՀ նախկին նախագահները դեռ չեն արձագանքում Սամվել Բաբայանի կոչին

ՀՀ նախկին նախագահները դեռ չեն արձագանքում Սամվել Բաբայանի կոչին

«Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանը հայտարարել է, որ հայկական երկու հանրապետությունների շուրջ օր-օրի սեղմվող օղակը ժողովրդին առերեսել է լինել-չլինելու սպառնալիքին, որի հաղթահարման ուղիների շուրջ միավորվելու կոչ-խնդրանքով դիմում է ՀՀ և ԼՂՀ նախկին նախագահներին և բոլոր նրանց, որոնք գտնում են, որ կարող են դերակատարություն ունենալ խնդրի հնարավոր լուծման հարցում։

Բաբայանը ընդգծել է, որ ինքը վեր է կանգնում բոլոր տեսակի հակասություններից և Հայաստանի ու ԼՂ փրկության գաղափարի շուրջ մեկնում է իր ձեռքը։

Radar Armenia-ն մեկնաբանություն ստանալու համար փորձեց կապ հաստատել  ՀՀ առաջին, երկրորդ և երրորդ նախագահների գրասենյակների հետ՝ պարզելու, թե ի՞նչ կարծիք ունեն Սամվել Բաբայանի այս կոչի վերաբերյալ, և պատրա՞ստ են համախմբվել կոչի շուրջ։ Բայց նախկին նախագահների գրասենյակներ մեր զանգերը այդպես էլ մնացին անպատասխան։

Հատկանշական է, որ Սամվել Բաբայանի կոչում այդ համախմբման շուրջ գործնական քայլերի մասին դեռ որևէ հստակություն չկա, և միայն մատնանշվում են ժողովրդի առջև ծառացած խնդիրները։ Թե ինչպես է Բաբայանը պատկերացնում այդ համախմբումը ու ինչպե՞ս դա պիտի տեղի ունենա գործնականում՝ հատկապես նկատի ունենալով այդ ուղղությամբ գրանցված վերջին իրադարձությունները (Տեր-Պետրոսյանի արձագանքը ՀԺ-ի հրապարակմանն ու Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը), առայժմ պարզ չէ։

Հայկ Մագոյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական