ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ ադրբեջանական գերությունից վերադարձված 17 զինծառայողից 7-ը գտնվում են պաշտպանության նախարարության հոսպիտալներից մեկում և անհրաժեշտ բժշկական ընթացքը անցնելուց հետո դուրս կգրվեն։
Նախարարի խոսքով. «Անպայման չէ, որ մարդու վիճակը վատ լինի, և ինքը գտնվի հիվանդանոցում ու ստացիոնար բուժում ստանա։ Այլ կան նաև հիվանդանոցային հետազոտությունների ծավալ, որը պետք է իրականացնել այդ պայմաններում և անհրաժեշտ ծավալը, երբ որ նրանք ստանան, ապա դուրս կգրվեն»։
Ավանեսյանը մանրամասնել է, որ այս պահին որևէ անհրաժեշտություն չկա դիմելու արտասահմանյան բժշկական կամ հետազոտական կենտրոններին, քանի որ Հայաստանի մասնագետները և տեխնիկական հագեցվածությունը ամբողջությամբ բավարարում է։