Քաղաքական

Պատասխանատվություն եմ ստանձնել իրագործելու խաղաղության օրակարգը. ՀՀ վարչապետ

Պատասխանատվություն եմ ստանձնել իրագործելու խաղաղության օրակարգը. ՀՀ վարչապետ

«Ես հաստատում եմ, որ մենք որդեգրում ենք խաղաղության օրակարգ»,- հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով, ինքը պատասխանատվություն է ստանձնել իրագործելու խաղաղության օրակարգը. «Ակնկալում եմ խորհրդարանական մեծամասնության և ժողովրդի աջակցությունը՝ այս օրակարգը կյանքի կոչելու համար։ Եւ ես էլի այստեղից ասում եմ։ Ես չգիտեմ՝ իմ հայտարարությունն ով, ոնց կնենգափոխի, քանի հոգի երեկոյան զբոսանքի դուրս կգա, բայց ես ասում եմ, որ այդ պատասխանատվությունը ստանձնելու եմ, գնում եմ այդ ճանապարհով, գնալու եմ այդ ճանապարհով։ Բայց այստեղ նորությունն այն է, որ վերջին շրջանի բանակցությունների և բովանդակության արդյունքում տեսնում եմ ճանապարհ գնալու»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական