Քաղաքական

Խաղաղության օրակարգի մասին բացասական կարծիք ունեցողների առաջարկը ո՞րն է՝ հավերժ պատերա՞զմ. Ալեն Սիմոնյան

Խաղաղության օրակարգի մասին բացասական կարծիք ունեցողների առաջարկը ո՞րն է՝ հավերժ պատերա՞զմ. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին հնչող պահանջներին։ Նրա խոսքով. «Սա խաղ ու պար չէ, որ մենք կտրուկ շարժումներ անենք՝ առանց հասկանալու, թե ինչ է դրան հաջորդելու: Ռուսաստան իմ այցի ընթացքում միանշանակ քննարկելու եմ ՀԱՊԿ–ի հետ կապված հարցերը, ինչպես նաև ՀՀ-ՌԴ փոխօգնության մասին պայմանագրի հետ կապված հարցերը, որով Հայաստանը դիմել է, և, եթե չեմ սխալվում, մինչ օրս պատասխան չունենք, նույնիսկ «չէ» չունենք»։։

Անդրադառնալով հայ ռազմագերիների գնդակահարության տեսանյութին, ԱԺ նախագահն ընդգծեց՝ խաղաղության օրակարգն ակտուալ է, որպեսզի նման տեսանյութեր այլևս չլինեն. «Խաղաղության օրակարգի մասին բացասական կարծիք ունեցողների առաջարկը ո՞րն է՝ հավերժ պատերա՞զմ: Մտնենք Սասուն դուրս գանք Մուշ, հա՞: Ծովից ծով Հայաստա՞ն»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական