Քաղաքական

Վայրագության համար մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ Լուրերին

Վայրագության համար մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ Լուրերին

«Լուրեր»-ի հարցմանն ի պատասխան՝  Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից հայտնել են. «Մենք խորապես մտահոգված ենք անզեն հայ ռազմագերիներին ադրբեջանցի զինվորների կողմից մահապատժի ենթարկելու մասին վերջին հաղորդագրություններով: 

Մենք կոչ ենք անում լիարժեք և անաչառ քննության։ Ցանկացած վայրագության համար մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»։

«Ադրբեջանը մինչ օրս չի կատարում տասնյակ հայ ռազմագերիներին վերադարձնելու իր պարտավորությունները, ի՞նչ դիրքորոշում ունեք տվյալ հարցի վերաբերյալ» հարցին ի պատասպան՝ ԱՄՆ դեսպանատունը նշել է. «Վերջին ամսվա հարձակման ընթացքում գերեվարվածների, ինչպես նաև մյուս բոլոր պահվող անձանց անհապաղ և անվերապահ վերադարձը կարևոր քայլ է տևական խաղաղության հասնելու համար»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական