Քաղաքական

Մխիթար Զաքարյանին չկարողացանք համոզել. Գեղամ Նազարյան

Մխիթար Զաքարյանին չկարողացանք համոզել. Գեղամ Նազարյան

«Ես գիտեի, որ Մխիթարը մտածում է այդ մասին, բայց որոշման մասին երեկ եմ իմացել». այսօր Radar Armenia-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով իր գործընկեր Մխիթար Զաքարյանի՝ պատգամավորական մանդատը վայր դնելու որոշմանը։

Նազարյանը նշեց, որ Մխիթար Զաքարյանի հետ խմբակցությունում տարաձայնություններ կամ խնդիրներ չեն եղել. «Բացառապես իր որոշումն է եղել։ Գտնում է, որ ինքն այս պահին պետք է անընդհատ Սյունիքում լինի։ Մենք էլ չկարողացանք համոզել, ու դա իր վճռական որոշումն է»,- նշեց Նազարյանը։

Հիշեցնենք՝ այսօր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության վարչության անդամ Մխիթար Զաքարյանը հայտարարել է պատգամավորական մանդատը վայր դնելու մասին։

Հայկ Մագոյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական