Այսօր ԱԺ-ում Բաբկեն Թունյանը ներկայացրեց «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին նախագիծը։ Թունյանը նշեց, որ փոփոխությունը պայմանավորված է ցեմենտի միջազգային գների բարձրացմամբ։ «Անգամ առանց տուրքի ներկրվող ցեմենտը հիմա շատ ավելի բարձր ինքնարժեք ունի քան` տեղական ցեմենտը».- ընդգծել է պատգամավորը։