Քաղաքական

ՀՀ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը քննարկելու ենթակա չէ. ԱԺ նախագահ

ՀՀ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը քննարկելու ենթակա չէ. ԱԺ նախագահ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը քննարկելու ենթակա չէ։ 

Լրագրողների հետ ճեպազրույցում, հարցին՝ չի՞ կարծում, որ Ռուսաստանը Հայաստանից ուզում է  այն, ինչ  ուզում է Ուկրաինայից, պարզապես Ադրբեջանի միջոցով՝ ԱԺ նախագահը պատասխանել է. «Ես կարծում եմ, որ բոլոր մեծ պետությունները, այդ թվում՝ Ռուսաստանը, ունեն իրենց շահերը, այլ հարց է, թե ինչպես մենք կկարողանանք այդ շահերին դիմակայել, ինչպես մենք կգտնենք հակակշիռ: Այս պահի դրությամբ՝ մենք մաքսիմալն անում ենք ու շարունակելու ենք անել»:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական