Քաղաքական

Իշխանությունն ամեն ինչ անում է, որ կատարվածին իրավական գնահատական տրվի. փոխնախարարը՝ ռազմագերիների գնդակահարության մասին

Իշխանությունն ամեն ինչ անում է, որ կատարվածին իրավական գնահատական տրվի. փոխնախարարը՝ ռազմագերիների գնդակահարության մասին

ՀՀ արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանն անդրադարձել է հայ ռազմագերիների գնդակահարությանը՝ նշելով, որ համացանցում հայտնված տեսանյութը նոր է, և գործիքակազմեր են կիրառվում՝ դիմելու ՄԻԵԴ և միջազգային արդարադատության դատարան։ 

Նա վստահեցրել է. «Իշխանությունն ամեն օր՝ 17-18 ժամ ամեն ինչ անում է, որ իրավական գնահատական տրվի այս ամենին։ Մենք ամեն բան անում ենք, որ նման բաները բացառվեն»։

Լրագրողների հետ ճեպազրույցում Մինասյանը կարծիք է հայտնել, որ պետք է ամեն գնով հասնել նրան, որ բացի հայտարարությունները, նաև ռեալ գործիքակազմեր կիրառվեն ու մեղավորները դատապարտվեն. «Այս տեսանյութը և վերջին ամիսներին տեղի ունեցած իրադարձությունները ցույց են տալիս, որ խաղաղությունը պետք է ժողովրդին, բոլորիս է պետք, իսկ այդ տեսանյութը ցույց է տալիս, որ անելիքները շատ են այս ուղղությամբ։

Սա ապացուցում է, որ օր առաջ մեր երկրին խաղաղություն է պետք»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական