Քաղաքական

Սպանված զինծառայողներից մի քանիսին արդեն նույնականացրել են, նրանք անհետ կորած էին համարվում․ Սպուտնիկ Արմենիա

Սպանված զինծառայողներից մի քանիսին արդեն նույնականացրել են, նրանք անհետ կորած էին համարվում․ Սպուտնիկ Արմենիա

Տելեգրամյան ալիքներում տարածված տեսանյութի առնչությամբ, որում ադրբեջանցի զինծառայողները դաժանաբար գնդակահարում են հայ գերիներին, 7-8 զինծառայող կա, որոնց նույնականացում է իրականացվում այժմ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՄԻԵԴ–ում հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։

«Ուսումնասիրությունը դեռ շարունակվում է, սակայն գրեթե վստահ ենք, որ վայրագությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հերթական ագրեսիայի ժամանակ։ Տեղանքն արդեն նույնականացվել է»,- ասաց Սահակյանը՝ չմանրամասնելով, թե ՀՀ որ տեղանքի մասին է խոսքը։

Իրավապաշտպանը նաև ընդգծեց, որ սպանված զինծառայողներից մի քանիսին արդեն նույնականացրել են, նրանք անհետ կորած էին համարվում։

Մանրամասներն այստեղ

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական