Քաղաքական

Եղել եւ մնում եք մեր մեծ ընտանիքի անդամը. Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ

Եղել եւ մնում եք մեր մեծ ընտանիքի անդամը. Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել  ՀՀ ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ:

«Հայաստանի ազգային փոքրամասնությունների հարգելի՛ քույրեր եւ եղբայրներ,

  
Այսօր Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների օրն է, որը Հայաստանի Հանրապետության տոնացույցը համալրել է մեկ տարի առաջ:

Ձեր ավանդույթներով, մեր երկիրը շենացնելու պատրաստակամությամբ եւ դժվարությունները հավասարապես կիսելու սրտացավությամբ եղել եւ մնում եք մեր մեծ ընտանիքի անդամը:

Փոքրաթիվ, բայց մշակութային բազմազանությամբ մեր երկիրը հարստացնող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները միասին ապրելու եւ համերաշխության լավագույն օրինակն են:

Շնորհավորանքներ եւ բարեմաղթանքներ Հայաստանն իրենց հայրենիքը համարող եւ սիրող մեր այլազգի քույրերին եւ եղբայրներին: Մենք գնահատում եւ հիշում ենք ձեր պապերի, զավակների սխրանքներն ու անձնազոհությունը, միշտ ձեր կողքին ենք, դրանում կասկած լինել չի կարող»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական