Քաղաքական

Գարեգին Երկրորդը հանդիպել է Լևոն Տեր-Պետրոսյանի հետ

Գարեգին Երկրորդը հանդիպել է Լևոն Տեր-Պետրոսյանի հետ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը հաստատել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպման մասին լուրերը։

«Ի պատասխան բազմաթիվ հարցումների տեղեկացնում ենք, որ ՀՀ և ԼՂՀ նախագահների հաջորդ հանդիպման նախապատրաստման նպատակով Ամենայն Հայոց Կաթողիկոսը այս օրերին առանձին հանդիպումներ է ունեցել նախագահների հետ։ Հաստատում ենք, որ երեկ տեղի է ունեցել հանդիպում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։

Առանձնազրույցի բովանդակության և նաև վարչապետի հետ հանդիպման վերաբերյալ տարածվող նյութերը կեղծ են։ Կարծում ենք, որ այս ամենը նպատակ է հետապնդում ձախողել նախաձեռնված քննարկումների գործընթացը»,- հայտարարել է տեր Եսայի քահանան։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական