Քաղաքական

Ի՞նչ են քննարկել «Դուրս ՀԱՊԿ-ից» նախաձեռնության անդամները Անդրանիկ Քոչարյանի հետ

Ի՞նչ են քննարկել «Դուրս ՀԱՊԿ-ից» նախաձեռնության անդամները Անդրանիկ Քոչարյանի հետ

Այսօր «Դուրս ՀԱՊԿ-ից» նախաձեռնության անդամները հանդիպել են ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ։

Հանդիպման մասնակիցներից՝ «Հանուն Հանրապետության» կուսակցության անդամ Ռուբեն Մեհրաբյանը Radar Armenia-ի հետ զրույցում ասաց, որ հանդիպման առաջարկն արել են նախաձեռնության անդամները, ինչին էլ Քոչարյանը համաձայնություն է տվել։

Մեհրաբյանը մանրամասներ չհայտնեց՝ պատճառաբանելով, որ այն փակ ֆորմատով էր։ Միայն նշեց, որ հանդիպման քննարկման առանցքում եղել է Հայաստանի անվտանգությանը վերաբերող հարցեր՝ ամենալայն սպեկտրով։

Հարցին՝ իշխանությունը քննարկու՞մ է ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը, Ռուբեն Մեհրաբյանը հրաժարվեց պատասխանել՝ միայն ընդգծելով, որ հանդիպումից շատ գոհ է։

Ըստ Մեհրաբյանի՝ հանդիպումները շարունակելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։

Հայկ Մագոյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական