Ինչպես հայտնի է, Ալավերդու ՏԻՄ ընտրություններին մասնակից չորս ուժերից որևէ մեկին չի հաջողվել ստանալ ձայների մեծամասնությունը, և հիմա քաղաքապետի ընտրության հարցում կարևոր է երրորդ ուժի՝ Հայ Ազգային Կոնգրեսի դիրքորոշումը։
Radar Armenia-ի հետ զրույցում, սակայն, Ալավերդու ՏԻՄ ընտրություններին ՀԱԿ ցուցակը գլխավորող Նորայր Գևորգյանը նշեց, որ դեռ որոշում չկա, թե որ ուժի հետ են իրենք կոալիցիա կազմելու։ ՀԱԿ թեկնածուի խոսքով՝ այժմ քաղաքական բանակցություններ են գնում։
«Առաջիկա օրերին որոշում կկայացվի, որովհետև դա չի կարող այդքան երկար տևել»,-նշեց Նորայր Գևորգյանը։
Հիշեցնենք՝ ընտրությանը մասնակցող 4 ուժերից ոչ մեկին չի հաջողվել 50%-ից ավելի ձայն ստանալ։ «Ապրելու երկիր» կուսակցությունը ստացել է 6791 ձայն, ՔՊ-ն՝ 6557, ՀԱԿ-ը՝ 340 քվե։ Ընտրություններին մասնակցած չորրորդ ուժը՝ ՀՅԴ-ն, ստացել էր 316 ձայն։
Հայկ Մագոյան