Հարավային Կովկասում եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անդրադարձել է սահմանային միջադեպերին` Twitter-ի իր միկրոբլոգում գրելով․ «Կրկին հաղորդումներ են ստացվել երեք հայ զինվորի մահվան եւ մեկ ադրբեջանցի զինծառայողի վիրավորվելու մասին։ Այս եւ շատ այլ անիմաստ զոհաբերություններ բորբոքում են ատելությունն ու անկայունությունը: Անվտանգությունն իսկապես հնարավոր է միայն այն դեպքում, եթե սահմանները հարգվում են, իսկ զորքերը չեն բախվում միմյանց մոտ հեռավորության վրա։ Խաղաղությունը չի կարող պարտադրվել»։
Today there were again reports of three 🇦🇲 soldiers killed and one 🇦🇿 wounded. These and many other senseless victims feed hate and instability. Security is only truly possible if borders are respected and troops don’t face each other at close distances. Peace cannot be forced.
— Toivo Klaar (@ToivoKlaar) September 28, 2022