Քաղաքական

Ռոբերտ Քոչարյանը չի հերքել Սերժ Սարգսյանի հետ հակասությունների մասին լուրերը

Ռոբերտ Քոչարյանը չի հերքել Սերժ Սարգսյանի հետ հակասությունների մասին լուրերը

Անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ իր հարաբերություններին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի հերքել իրենց միջև հակասությունների մասին լուրերը։

Նրա խոսքով․ «Երևի ֆեյսբուքյան տիրույթում ամենից շատ քննարկվող հարցն է: Դուք իրո՞ք մտածում եք, որ հնարավոր է տարբեր քաղաքական ուժեր միավորել և ներքին հակասություններ չլինե՞ն: Դա անհնար բան է»:

Իր՝ ասպարեզից հեռանալու հարցին ի պատասխան Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ նույնիսկ երկրից չի կարող հեռանալ, քանի որ դատավոր Աննա Դանիբեկյանը թույլ չի տալիս․ «Ի՞նչ անեմ ես, գնամ մի պլաստիկ վիրահատություն անեմ, որ ինձնից չվախենա՞ն»,-ասել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական