Քաղաքական

Հայաստանը շատ վերապահումներ ունի Ադրբեջանի նկատմամբ Բելառուսի չափից ավելի սրտացավության նկատմամբ. Մնացականյան

Հայաստանը շատ վերապահումներ ունի Ադրբեջանի նկատմամբ Բելառուսի չափից ավելի սրտացավության նկատմամբ. Մնացականյան

ՀՀ նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը անդրադարձել է Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյի կողմից Նենսի Փելոսիի այցի մեկնաբանությանը։

«Բելառուսի արտաքին գործերի նախարարը կարծես թե իր կարծիքն ունի Նենսի Փելոսիի Հայաստան այցի մասին։ Ոչ լավ և անտեղի: Հայաստանը շատ վերապահումներ ունի Ադրբեջանի նկատմամբ Բելառուսի չափից ավելի սրտացավության նկատմամբ, որը հաճախ ի վնաս մեզ է»,- գրել է Մնացականյանը իր թվիթերյան էջում։

Հիշեցնենք, որ Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը նշել էր, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Հայաստան կատարած այցի նման այցերը նպաստում են հակամարտությունների սրմանը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական