Քաղաքական

Հակառակորդը զրկված է կենսունակությունից, կողքերից շրջափակված հայկական ստորաբաժանումներով

Հակառակորդը զրկված է կենսունակությունից, կողքերից շրջափակված հայկական ստորաբաժանումներով

ՀՀ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե հակառակորդի ռեսուրսները մի քանի օրվա ընթացքում կսպառվեն, և ստիպված կլինեն դուրս գալ զբաղեցրած տարածքից։

Նրա խոսքով. «Դեպի հարավ և դեպի հյուսիս հակառակորդի մխրճման խորությունները 8-10 կմ հեռու են, դեպի թևերն են։ Մխրճումը ոչ թե ամբողջ ճակատով է եղել, այլ միայն մեկ խումբ է գտնվում այդ 4.5 կմ-ի վրա, բլրի գագաթին՝ կտրված մյուս ստորաբաժանումներից։ Եվ կենսունակության տեսանկյունից եթե սնուցում չլինի, մի քանի օրվա ընթացքում ռեսուրսները լրիվ կսպառվեն ու ստիպված կլինեն դուրս գալու։ 

Չենք թույլատրելու, որպեսզի ապահովվի նրանց կենսունակությունը։ Ներկա դրությամբ էլ չեն կարողանում։

Այն զրկված է կենսունակությունից, կողքերից շրջափակված է մեր ստորաբաժանումներով»։


Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական