Քաղաքական

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էնթոնի Բլինքենի հետ

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էնթոնի Բլինքենի հետ

ԱՄՆ պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 15-ին կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հեռախոսազրույցը։

Ամերիկյան կողմի փոխանցմամբ` պետքարտուղարը ցավակցություն է հայտնել մարդկային կյանքերի կորստի համար։ 

Նա վերահաստատել է ԱՄՆ հանձնառությունը աջակցելու Հայաստանին և Ադրբեջանին լուծելու խնդիրները խաղաղ ճանապարհով։

Բլինքենը նշել է, որ առաջ շարժվելու միակ ուղին դիվանագիտությունն է, և ինքն անձամբ շարունակելու է ներգրավված մնալ այս գործընթացում։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական