Միջազգային

Բայրամովը և Խովաևը խոսել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ

Բայրամովը և Խովաևը խոսել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ուրբաթ ընդունել է Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։ 

«Բայրամովը և Խովաևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Ռուսաստանի միջև երկկողմ օրակարգի հարցերի, տարածաշրջանում առկա իրավիճակի, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի տարբեր ասպեկտների և այդ համատեքստում ձեռնարկվող քայլերի շուրջ, ինչպես նաև քննարկել են ապագա հեռանկարները»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Զրուցակիցները կարևորել են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունների դրույթների, ինչպես նաև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների ամբողջական կատարումը՝ տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն ապահովելու համար։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական