ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը մի քանի օր առաջ «Անկախության շարժման» նախաձեռնող Էդգար Ղազարյանին մեղադրել էր իշխանությունների «ջրաղացին ջուր լցնելու» մեջ։
Radar Armenia-ն ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանից ճշտեց՝ արդյո՞ք համամիտ են ընդդիմադիր գործընկերների գնահատականներին։ Աբրահամյանը, սակայն, նշեց, թե առայժմ զերծ կմնա հավելյալ մեկնաբանությունից. «Բոլոր այն ուժերն ու անհատները, որոնք իսկապես պայքարում են գործող իշխանության հեռացման ուղղությամբ, պետք է իրենց ողջ ներուժը կենտրոնացնեն այդ նպատակի սպասարկման համար»,- ասաց նա։
Հիշեցնենք՝ Էդգար Ղազարյանը հայտարարել էր, որ եթե ընդդիմադիր պատգամավորներն անվստահություն չեն հայտնում Նիկոլ Փաշինյանին, նշանակում է՝ վստահում են նրան։
Հայկ Մագոյան